Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սամվել Բալասանյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, քանի որ իրենք ամեն բան պատրաստ են վաճառել: Բայց Բալասանյանի դեպքում պետք չէ շատ ցավալի տանել, քանի որ մարդը պարզապես իր ճակատի վրա տեղ է տվել Սյունյաց ողջուjնին: Իրա ճակատն ա` ինչ կուզի կանի»:
Նշենք, որ այսօր «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, ըստ որի՝
Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Ավելի վաղ, սպասվող համագործակցությանն անդրադառնալով, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել էր. ««Բալասանյան» դաշինքին պատիվ չի բերում համագործակցել կապիտուլյանտների հետ...»: