▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ պետք է իմ նման տաղանդավոր լինի, որ էս կյանքում կարողանա ինչ-որ բանի հասնել. Անդրանիկ Հարությունյան

Օրերս Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը, կամ ինչպես ընդունված է նրանց ասել՝ Անդոն ու Ռաֆոն երկարատեւ դադարից հետո կրկին մեկ նախագծում են հանդես եկել: «DepuTati show» հումորային երաժշտական ներկայացմանն ընդառաջ՝ նրանք ներկայացրել են այս նախագծի շրջանակում առաջին հումորային տեսահոլովակը, որն ակնարկում է, թե ինչ է սպասվում հանդիսատեսին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը պատմեց նոր տեսահոլովակի եւ «DepuTati show» հումորային երաժշտական ներկայացման մանրամասների մասին:
 
«Կարծում եմ՝ հանդիսատեսի համար արդեն իսկ հետաքրքիր ու նորություն է, որ ես ու Ռաֆոն կրկին միասին ենք հանդես եկել, քանի որ երկու տարի էր, ինչ միեւնույն հեռուստանախագծերում չէր ստացվում ներկայանալ: «DepuTati show»-ն ներկայացմամբ եւ տեսահոլովակով հանդերձ՝ իմ լավ ընկեր, կնքահայր ու տաղանդավոր մարդ Արմեն Վարդանյանի մտահղացումն է, թեեւ սցենարական հարցերով փորձում ենք մենք էլ մասնակցություն ունենալ: Անկեղծ ասաց՝ այս ներկայացման հետ կապված սկզբում այլ մտքեր կային, ուրիշ դերասաններ պետք է ներգրավված լինեին, սակայն հետո երկարատեւ քննարկումներից ու ծանրութեթեւ անելուց հետո, որոշվեց, որ հիմնականում կներկայանանք ես ու Ռաֆոն, իսկ կողքից կլինեն նաեւ մի քանի օգնող դերասաններ: «DepuTati show»-ին երկար ենք սպասել, այժմ սցենարական աշխատանքների վերջին փուլն է ընթանում, հավանաբար սեպտեմբերին այն արդեն կներկայացնենք հանդիսատեսի դատին»,- նշեց Անդոն, եւ պատմեց տեսահոլովակի մասին.
 
«Մինչ ներկայացումը, հավանաբար կլինեն եւս երկու նման տեսահոլովակներ, այնպես որ, սա մեկնարկն էր: Դրանցից մեկը 6/8 չափի երաժշտություն է, մյուսը՝ կրկին ռեփ, որոնք եւս ընդգրկված կլինեն ներկայացման մեջ: Ինչ վերաբերվում է առաջին՝ արդեն հրապարակված տեսահոլովակին, որն, ի ուրախություն մեզ, մեծ իրարանցում առաջացրեց, խոսքերի հեղինակն է Արմեն Վարդանյանը, երաժտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, ով նաեւ ներկայացման երաժշտական մասի պրոդյուսերն է: Այս տեսահոլովակում մեր կերպարների համար անչափ շնորհակալ եմ դիմահարդար Ադանեին, ով կարողացավ մեզնից լրիվ ուրիշ կերպարներ ստանալ: Ասեմ, որ շատ մտքեր ունեինք այս տեսահոլովակի համար, մեկը մեկից հետաքրքիր, բայց ի վերջո հանգեցինք սրան, որն, ըստ իս, լավագույն տարբերակն էր: Ի դեպ՝ տեսահոլովակի ռեժիսորը Արշո Հարությունյանն է, ում շատ շնորհակալ ենք այսպիսի գործ ստանալու համար»,- պատմեց դերասանը:
 
Անդոն նկատեց նաեւ, որ մի քանի օր է, ինչ երգը հասանելի է համացանցում, բայց արդեն իսկ մեծ տարածում է գտել.
«Այս օրերին միայն լավ արձագանքներ ենք լսել, ինչից էլ ավելի ենք ոգեւորվել: Ինձ համար շատ ուրախալի է նաեւ այն, որ երգը լսվում է քաղաքի մեքենաներում, այն կարծես թե հիթ է դառնում»,- նշեց նա:

Life.panorama.am-ը գրում է. Օրերս Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը, կամ ինչպես ընդունված է նրանց ասել՝ Անդոն ու Ռաֆոն երկարատեւ դադարից հետո կրկին մեկ նախագծում են հանդես եկել:

«DepuTati show» հումորային երաժշտական ներկայացմանն ընդառաջ՝ նրանք ներկայացրել են այս նախագծի շրջանակում առաջին հումորային տեսահոլովակը, որն ակնարկում է, թե ինչ է սպասվում հանդիսատեսին: Կայքի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը պատմեց նոր տեսահոլովակի եւ «DepuTati show» հումորային երաժշտական ներկայացման մանրամասների մասին: 

«Կարծում եմ՝ հանդիսատեսի համար արդեն իսկ հետաքրքիր ու նորություն է, որ ես ու Ռաֆոն կրկին միասին ենք հանդես եկել, քանի որ երկու տարի էր, ինչ միեւնույն հեռուստանախագծերում չէր ստացվում ներկայանալ: «DepuTati show»-ն ներկայացմամբ եւ տեսահոլովակով հանդերձ՝ իմ լավ ընկեր, կնքահայր ու տաղանդավոր մարդ Արմեն Վարդանյանի մտահղացումն է, թեեւ սցենարական հարցերով փորձում ենք մենք էլ մասնակցություն ունենալ: Անկեղծ ասաց՝ այս ներկայացման հետ կապված սկզբում այլ մտքեր կային, ուրիշ դերասաններ պետք է ներգրավված լինեին, սակայն հետո երկարատեւ քննարկումներից ու ծանրութեթեւ անելուց հետո, որոշվեց, որ հիմնականում կներկայանանք ես ու Ռաֆոն, իսկ կողքից կլինեն նաեւ մի քանի օգնող դերասաններ: «DepuTati show»-ին երկար ենք սպասել, այժմ սցենարական աշխատանքների վերջին փուլն է ընթանում, հավանաբար սեպտեմբերին այն արդեն կներկայացնենք հանդիսատեսի դատին»,- նշեց Անդոն, եւ պատմեց տեսահոլովակի մասին. «Մինչ ներկայացումը, հավանաբար կլինեն եւս երկու նման տեսահոլովակներ, այնպես որ, սա մեկնարկն էր:

Դրանցից մեկը 6/8 չափի երաժշտություն է, մյուսը՝ կրկին ռեփ, որոնք եւս ընդգրկված կլինեն ներկայացման մեջ: Ինչ վերաբերվում է առաջին՝ արդեն հրապարակված տեսահոլովակին, որն, ի ուրախություն մեզ, մեծ իրարանցում առաջացրեց, խոսքերի հեղինակն է Արմեն Վարդանյանը, երաժտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, ով նաեւ ներկայացման երաժշտական մասի պրոդյուսերն է: Այս տեսահոլովակում մեր կերպարների համար անչափ շնորհակալ եմ դիմահարդար Ադանեին, ով կարողացավ մեզնից լրիվ ուրիշ կերպարներ ստանալ: Ասեմ, որ շատ մտքեր ունեինք այս տեսահոլովակի համար, մեկը մեկից հետաքրքիր, բայց ի վերջո հանգեցինք սրան, որն, ըստ իս, լավագույն տարբերակն էր: Ի դեպ՝ տեսահոլովակի ռեժիսորը Արշո Հարությունյանն է, ում շատ շնորհակալ ենք այսպիսի գործ ստանալու համար»,- պատմեց դերասանը: 

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее