«Մարդ ու կնիկ լեգիտիմացրեցին հայհոյանքը»․ Նիկողոս Հովհաննիսյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա կատակ չէ, ֆեյք չէ, սա նիկոլնա գրել, իր պաշտոնական էջն է։
Վերջ։
Սրանք՝ մարդ ու կնիկ լեգիտիմացրեցին հայհոյանքը, այսինքն՝ ով ինչ քֆուր ուզումա, կարող է գրել, ասել։
Դնո բլյաձ, դնո…. Սա երկրի ղեկավարա՞, չէ, եղբայր, սա հասարակ …… տղա է»։
***
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու էս մարդը պետության ղեկավար է, ով երբեք չի հանձնվում բարոյազուրկ վարքով ու խոսքով հատակը ծակելու և իր իրական, արգահատելի էությունը ցույց տալու հարցում։ Սենց մի արտահայտություն 2018-ին էլի անեիր, տեսնեինք քանի հոգի կողքիդ կկանգներ»։
***
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը խելագար չէ, կինը՝ առավել ևս։ Իրենց հիմա, հենց հիմա պետք է հանրային լարվածություն բորբոքել։ Իրենց տերերը տեսնում են, որ չեն ձգում։ Պետք է հնարավորինս արագ իշխանությունը փոխանցել իրենց տերերին ծառայող նոր դեմքի, որպեսզի ընտրություններին այս օգտագործված ու արդեն «ծակված» դեմքով չգնան։ Նոր աղետների համար կրկին ժողովրդին մեղադրելու նպատակով անհրաժեշտ է, որ այդ նույն հին տերերին ծառայող նոր դեմքը՝ ժողովրդի գրպանը գցելով, բերվի իշխանության, որպեսզի այս անգամ էլ Նիկոլն ասի․ «Ես էի խնդրել գնալ և նախրի միջից էշի ճակատը պաչել»»։
***
Լրագրող Գոհար Սավզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ էս պատմության մեջ ամենաշատը դուր է գալիս էն գիտակցումը, որ օրինակ` սա կարդում են ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ՄԻՊ-ը, առողջապահության նախարարը, ՔԿ նախագահը Հակակոռուպցիոն կոմիտեի ու ՊԵԿ նախագահները, ԲԴԽ նախագահը ու հասկանում են, որ ծառայում են սրան։
Դա լավագույն բանն է, որ կարող էր ձեզ հետ պատահել, տիկնայք և պարոնայք. դա ձեր ընտրությունն է...»։
Դիտեք նաև՝
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն:
Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ:
Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց:
Իշխանության նպատակը շատ պարզ է` արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը` դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»։
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյբուքյան գրառումը․ «Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր՝ երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։
Ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։
Դու էլ ստանայիր սոցոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ը իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»։
***
Լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ թվաց՝ սա անհաջող կատակ ա...
Բայց չէ։ Սա իրական ա, ինչպես նաև իրական ա այն դաժան իրավիճակը, որում մենք ազգովի հայտնվել ենք:
Ու էստեղ որևէ արտաքին թշնամի մեղք չունի.
Մենք ենք մեղավոր. Մեղավոր են աշխարհում ապրող բոլոր հայերը, սույն տականքին ընտրած ու չնտրած, սրան փառաբանող ժեխից սկսած, վերջացած ամենաթունդ հականիկոլականը...
Մենք ենք էս վիժվածքին հանդուրժում, մենք ենք սրան ծնել ու մենք էլ պետք էս սողունին վերացնենք: Հակառակ դեպքում սա մեզ կվերացնի:
Նեռը թքում ա բոլորիս երեսին ու որևէ գործողություն չկա, լավ արժանապատվության սե՞նց դեֆիցիտ»։
***
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թվում էր, թե երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձը բարոյական, քաղաքական, արժեքային առումով արդեն վաղուց հասել է անդունդի հատակին: Բայց այսօր նայում ես հերթական գրառումը ու հասկանում ես, որ այդ երևույթը դեռ գահավիժելու տեղ ունի:
Նիկոլ Փաշինյանը պատերազմում է ընդդեմ բարոյականության ու քրիստոնեական արժեհամակարգի»։
***
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս զույգի գործունեությանը կարելի է տարբեր գնահատականներ տալ, վերջիններիս հոգեբանական, հոգեկան և բարոյական առողջության ակնհայտ վատթարացման վերաբերյալ եզրակացությունների հանգել, անգամ տոգորվել հումանիզմով և ՀՀ բյուջեի հաշվին հարկադիր բուժման ուղարկել կամ՝ վերջիններիս հանրային վտանգավորությունը հաշվի առնելով, գխավոր դատախազի և գլխավոր հոգեբուժի միջնորդությամբ մեկուսացնել, բայց միթե՞ սա է ողջ իրականությունը։
Նա ընտրված է և ընտրված է հենց այս առաքելության համար․․․ սա հատուկ սելեկցիա է՝ նախընտրական սրացումներով, որն ընթանում է ու սրվում արտաքին մարտահրավերները դիմադրելու վերջինիս անկարողությանը զուգահեռ։
Այդ առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն։ Այդ պատկերը կարող եք գտնել այդ զույգի հին տան պատին․ հայտնի հաղորդումից շատերդ կհիշեք․․․Հիմա Հայաստանն այդ պատն է․․․ ներսից և դրսից անարգվող․․․
1700 ամյա Հայ Առաքելական եկեղեցին այդ խզբզողներից և խզբզանքներից չի թուլանում և չի թուլանա։ 17 տարից էլ երկար ձգվող նրա ճանապարհին հերձվածողներ, ԳԻՇԱՆԳՂԻ ԲԱՐՔՈՎ հալածողներ շատ են եղել․․․
Բայց Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է՝ ՄԵՆՔ, մեր ներսի պատը։ Եվ խնդիրը մեզ՝ մեր ամբողջության մեջ քաոսացնելն է, մեր ներսի ու դրսի պատերը, մեր հավաքական /construct-ը/ ողնահարը քանդելն է։
Այսօր թիրախավորված են, և հետևողականորեն փորձ է արվում կազմաքանդել այդ պատը պահողներին, եկեղեցուն, դաշնակցությանը, մեր ազգային իմունիտետը պահող քաղաքական ուժերին և անհատներին։ Ցավոք․ շատերի մտածումներում արդեն քանդված պատեր են, արժեհամակարգային քաոս, որն էլի հատուկ է ծրագրավորված․․․
Պահել ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ կասեցնել մեր ներքին պատերի փլզումը, չթողնել, որ նաև ներքին թշնամին քանդի մեր պատը․ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet