▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանն ուրիշի հեռախոսով հանձնարարել է, որ Արմեն Հակոբյանը ստանձնի պատասխանատվությունը. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն  ԱԺ- ում երկու միջնորդություն է ներկայացրել`մեկը Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու, մյուսն  էլ ազատությունից զրկելու հարցերով։

Արթուր Դավթյանը ներկայացրել է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ազգային անվտանգության ծառայության խուզարկությունների արդյունքները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զենք-զինամթերքից, ավտոմեքենաներից, սննդից բացի՝ հայտնաբերվել են նաև դպրոցականների նամակներ, որոնց բովանդակությունը հուշում է, որ երրորդ դասարանի աշակերտներն իրենց զորակցությունն են հայտնում ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում գտնվողներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից ընթերցել է այդ նամակներից մեկը.

«Ես հավատում եմ, որ դու ամուր կպահես մեր երկրի սահմանները, պատվով կկատարես հայրենիքիդ ու հողիդ առաջ պարտքը»,- գրված է նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее