Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախօրեին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում անցկացրած խուզարկություններին.

Վերջինս իր խոսքում, մասնավորապես, նշեց.

«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, ուզում եմ արձանագրել, որ գործ ունենք Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն արտահայտման հետ»:


