
Armtimes.com-ը գրում է. Սեպտեմբերի 1-ին Արցախում ականի պայթունից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը ծնունդով Շիրակի մարզի Գուսանագյուղի բնակիչ էր:
Հայկը 19 տարեկան էր, գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության: Նա ծառայում էր Ասկերանում: Ընտանիքի երկորդ տղան էր, Հայկը իրենից բացի ունի մեծ եւ փոքր եղբայրներ: Այս մասին տեղեկացրեց Գուսանագյուղի բնակիչներից մեկը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


