Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում խիստ պատկերավոր ներկայացրեց, թե ինչպես են ընդունել համագյուղացիներն այն, որ Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանին սպանել են որդին և կինը:
«Էն ժամանակ սպանությունից շոկի մեջ էինք, հիմա սաղ Սարդարապատն ուշաթափված է»,-ասաց գյուղապետը:
Հարցին էլ, թե Սիմոնյանները սիրո՞ղ ամուսիններ էին, խորհուրդ տվեց. «Գնացեք, կողքի հարևաններին հարցրեք»:
Շատ դժկամությամբ Սարդարապատի գյուղապետը պատմեց, որ գյուղում այնուամենայնիվ շրջանառվում են վարկածներ, թե ինչու կարող էին որդին ու կինը սպանել ընտանիքի հորը:
«Դե հետաքննությունը բոլոր հարցերին երևի ճշգրիտ կպատասխանի… ես ինչ իմանամ… էլ խանդի հող է, էլ՝ վաուչերի համար է...Չգիտեմ, ամեն ինչ փակ է… ոչ դիակն են տալիս, ոչ բան»,-ասաց նա։
Մանուկ Սիմոնյանի հուղարկավորության օրը ևս հայտնի չէ, քանի որ դատաբժշկական փորձաքննությունները դեռ չեն ավարտվել:
Նշենք, որ գյուղում են Արմավիրի նախկին խորհրդականի՝ արտերկրում բնակվող եղբայրները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


