▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից կօգտվի բժշկական ապահովագրությունից

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախընտրական մեր ծրագրով նախատեսված համայնքային ենթակայության մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից 
2018թ. հունվարի 1-ից հնարավորություն կունենա օգտվելու բժշկական ապահովագրությունից։

Համոզված եմ, սա երկար սպասված ծրագիր էր, որը հնարավորին արագ կարողանում ենք կյանքի կոչել։ 
Արդեն իսկ հանձնարարել եմ, որ ուսումնասիրվի նաև քաղաքապետարանի ենթակայության մի շարք կրթամշակութային և մարզական հաստատությունների աշխատակիցների համար ևս նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը։

Մեր մոտեցումն այս հարցում հստակ է. պետք է լավագույն պայմաններն ապահովենք այն մասնագետների համար, ովքեր իրենց գիտելիքը, տաղանդն ու առողջությունը ներդնում են մեր ապագա սերունդների դաստիարակության կարևորագույն գործում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее