▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» են գցել

Aravot.am-ը գրում է, որ խմբագրությունը  նամակ էր ստացել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկից, որը տեղեկացնում էր, թե Արթիկի թիվ 4 մանկապարտեզում լարված իրավիճակ է․«ժուչոկ» են գցել մանկապարտեզի վարիչի սենյակում՝գաղտնալսելով նրա բոլոր խոսակցությունները։ Կայքի լրագրողը  կապ է հաստատել  տվյալ մանկապարտեզի վարիչի՝ Հասմիկ Աջամօղլյանի հետ, որը հաստատեց այս տեղեկությունը։

Տիկին Աջամօղլյանն  պատմել է, որ մի քանի օր է իր գլխավորած մանկապարտեզում Արթիկի քաղաքապետարանի կողմից ստուգումներ են անցկացվում, երբ բացել է պահարանը, որ փաստաթղթեր հանի, գաղտնալսող սարքն ընկել է։ «Դեպքը տեղի է ունեցել այն սենյակում, որտեղ նստում ենք ես ու հաշվապահը, գաղտնալսող սարքը պատահական պոկվեց, ընկավ, այդ պահին հաշվապահը տեղում չէր, բայց իր պայուսակը դրված էր։ Հաշվապահն եկավ, ասացի՝ քո պայուսակից բան ընկավ, վերցրեց, ասաց՝ իմ պայուսակից չէ, սարք է։

Գաղտնալսող սարքն ամրացված է եղել պահարանի տակ, պահարանի դուռը մի քանի անգամ բացել-փակելուց հետո ընկել է։ Հաշվապահը վերցրեց, «Վիվասելի» հեռախոսային քարտ էր տեղադրված գաղտնալսող սարքի մեջ, կարմիր լույսը վառվեց, սարքն աշխատում էր», -ասել է տիկին Աջամօղլյանը։ Թե ո՞վ է տեղադրել սարքը ու փորձել գաղտնալսել, տիկին Աջամօղլյանն անուններ չի տվել՝ ասելով, որ չի ուզում ենթադրություններով, կասկածանքերով անուններ հրապարակել։ Նա նշել է, որ իրավապահներին չի դիմել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее