Մալթաի մայրաքաղաք Վալետայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը: Այս տարի մրցույթին մասնակցում էին 17 երկիր:
Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգով Հայաստանը ներկայացնում էին Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը:
«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողները չմասնակցեցին SMS քվեարկությանը: Ժյուրիի քվեարկության արդյունքներով աղջիկները ստացան 232 միավոր եւ զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչը: