▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկական Եվրատեսիլ-2015». Միկան զբաղեցրեց երկրորդ տեղը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը:

Ավետ Բարսեղյանի և Լիլիթ Նավասարդյանի հեղինակած Love երգով Հայաստանը գերազանց կատարմամբ ներկայացրեց Միկան: 

Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, Միկան ստացավ 176 միավոր եւ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Ավելացնենք, որ մրցույթում 185 միավորով հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթոնին՝ 185 միավորով: Ի դեպ Հայաստանից հաղթող երկրին տրվել է 12 միավոր:

Ահա այն երկրների ցանկը, որոնք քվեարկել են Միկայի օգտին

Սերբիա – 10

Վրաստան – 12

Սլովենիա – 10

Իտալիա – 6

Նիդերլանդներ - 12

Ավստրալիա - 10

Իռլանդիա - 8

Ռուսաստան - 12

Մակեդոնիա - 10

Բելառուս - 12

Ուկրաինա - 8

Բուլղարիա – 10

Սան Մարինո – 10

Մալթա – 7

Ալբանիա – 10

Մոնտենեգրո - 7
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее