▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին

Life.panorama.am-ը գրում է. «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը պատրաստ է. մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին: Հայաստանի ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կկրի «LOVE/Լավ» խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:

Մրցույթի այս տարվա հայաստանյան պատվիրակ Միկան անհամբերությամբ սպասում է, թե երբ հնարավորություն կունենա երգը ներկայացնելու մարդկանց եւ լսելու նրանց կարծիքները: «Ես չափազանց գոհ եմ ստացված արդյունքից, քանի որ այն իսկն ինձ համար է: Զգացողություններս այնքան շատ են, քանի որ երգը ռիթմիկ է, ինչպես ես ցանկանում էի, ինչպես նաեւ լիքն է էմոցիաներով՝ իմ էմոցիաներով»,- նշում է Միկան՝ հավելելով, որ ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, երբ այն մարդիկ, ովքեր կլսեն երգը, ստանան նույն զգացողությունները, ինչ ինքը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее