ՍԴ-ն այսօր մերժել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը: Որոշման հրապարակումից հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի այսօրվանից հաշվարկված երրորդ հինգշաբթի օրը՝ այսինքն՝ մայիսի տասնութին:
ԿԸՀ նախագահն ասաց նաև, որ արդեն տեղի է ունեցել մանդատների բաշխումը, յուրաքանչյուր կուսակցություն գիտի, թե քանի մանդատ է ստանալու: Ի դեպ, մինչ այժմ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում չեն ստացել:


