▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան

tert.am-ը գրում է. Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաեւ իր անվան առկայությունը: Կայքի հետ զրույցում Ազիզյանը պնդել է, որ ինքնաբացարկի որեւէ դիմում չի ներկայացրել ո՛չ որեւէ նոտարական գրասենյակ, ոչ էլ ԿԸՀ, եւ մանդատից հրաժարվելու իր դիմումը ֆանտաստիկայի ժանրից որակեց:

«Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից և վերջ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած  Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը եւս տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее