▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալդիվյան կղզիներ, Բալի, Եգիպտոս… Որտեղ և ում հետ են պատրաստվում հանգստանալ հայ հայտնիները

Շոգ եղանակն արդեն տրամադրում է դուրս գալ աշխատասենյակներից և մեկնել հանգստի: Ոմանք արդեն որոշել են` որտեղ են հանգստանալու այս ամառ, իսկ ոմանք դեռևս շարունակում են աշխատել և ծրագրեր կազմել: Asekose.am-ը զրուցել է շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ` հանգստի հետ կապված նրանց ծրագրերի և նախընտրությունների մասին: 

Ջուս

Այս տարի ես և իմ սիրելին մեր հանգիստը կանցկացնենք Հայաստանում, քանի որ աշխատանքային բուռն շրջանն է այս պահին ինձ մոտ. երգեր ենք ձայնագրում, տեսահոլովակ ենք նկարահանում, համերգներ ենք ունենալու: Արտերկրում հանգստանալու մեծ ցանկություն ունեինք, սակայն դեռ չի ստացվում: Միգուցե կարողանանք օգոստոսին մեկնել, սակայն այդ առումով դեռ հստակ բան չեմ կարող ասել: Որքան էլ որ շատերի համար զարմանալի թվա, սակայն ես պասիվ հանգստի սիրահար եմ: Էությամբ լինելով ակտիվ մարդ` սիրում եմ հանգիստս պասիվ տարբերակով կազմակերպել` շոփինգով զբաղվել, տարբեր թանգարաններ ու պատկերասրահներ այցելել, քանի որ տարվա ընթացքում գժական կյանքով եմ ապրում: Այս տարվա հանգիստս առաձնանում է նախորդ բոլոր տարիներից նրանով, որ կողքիս է իմ սիրելի տղամարդը:

Նառա Դիլանյան

Այս տարի դեռևս հստակ չեմ պլանավորել, թե ինչպես եմ անցկացնելու ամառային հանգսիտս, բայց ուզում եմ ծովափնյա երկիր անպայման գնալ և արև հավաքել ձմռան համար: Մեծ ցանկություն ունեմ այս տարի արտերկիր մեկնելու, քանի որ մի քանի տարի է, ինչ երկրից դուրս չեմ եկել: Ճիշտ է, Հայաստանում էլ կարող ես հետաքրքիր ժամանակ անցկացնել, սակայն ավելի շատ նոր վայրեր տեսնելու ցանկություն կա: Հենց այս պատճառով էլ նախընտրում են հանգիստս անցկացնել արտերկրում: Խառնվածքով լինելով ակտիվ` միանշանակ նաև ակտիվ հանգստի կողմնակից եմ, սիրում եմ մարդաշատ վայրեր, պասիվ հանգիստն ինձ համար չէ, ես դրանից ավելի եմ հոգնում: Ես երբեք չեմ գնա այնպիսի տեղ, որտեղ հանգստություն լինի, մարդկանց հոսք չլինի, հանգստի այս տարբերակն ինձ չի հետաքրքրում: Եթե ես ինչ-որ մի երկիր եմ գնում հանգստանալու, երկրորդ անգամ չեմ այցելու, որքան էլ որ այն լավը լինի, միշտ ուզում եմ նոր ու հետաքրքիր վայրեր տեսնել: Ամենահիշարժան հանգստիս տարիները եղել են մանկությանս տարիները, երբ գնում եի Եվպատորիա:

Թինա Քեյ

Այս տարի նպատակ ունեինք հանգստանալ որևէ ծովափնյա երկրում. բայց քույրս իր ընտանիքով մեզ անակնկալ մատուցեց և Լոնդոնից այսօր գալիս են: Այս պատճառով էլ, թերևս, հանգիստը Հայաստանում կանցկացնենք, իսկ օգոտոսի վերջ հավանաբար կմեկնենք Մոսկվա, որովհետև եղբայրս էլ ընտանիքով Լոնդոնից գալու է Մոսկվա, մի խոսքով` այս տարի անկանոն հանգիստ է ստացվելու: Ես ավելի շատ նախընտրում եմ Հայաստանից դուրս հանգստանալ, քանի որ Հայաստանի գնային սանդղակն այդ առումով  չի համապատասխանում միջազգային սանդղակին: Դու կարող ես նույն այդ գումարով որևէ ծովափնյա երկրի գոնե 4-աստղանի հյուրանոցում հանգիստդ կազմակերպել: Բացի դրանից Հայատնում հանգստի իմաստը չեմ հասկանում. Եթե դա լինելու է գետի ափին, ապա դա կարող ենք ամեն օր էլ կազմակերպել: Ուզում եմ նշել նաև, որ նրանք, ովքեր ունեն փոքրիկ երեխա, ծովն օդ ու ջի նման պետք է: Տարիներ առաջ ես հստակ կասեի, որ խելահեղ ակտիվ հանգստի սիրահար եմ, սակայն հիմա պարզապես ուզում եմ մի տեղ գնալ ու ամբողջ օրը պառկել: Ամբողջ տարի առանց հանգստայն օրերի աշխատում եմ, ուստի  պարզապես ուզում եմ ծուլանալ, հեռախոսս անջատել ու վայելել: Խելագարի նման սիրահարվել էի Շրի Լանկային, որտեղ հանգիստս էի վայելում, սակայն այս տարի մտադրություն ունեմ հանգիստ ընտանիքի հետ կազմակերպել Մալդիվյան կղզիներում կամ Բալիում:

Նաիրա Մովսիսյան

Այս տարի մեծ սիրով հանգստիս կանցկացների արտերկրում, սակայն դեռ հստակ ոչինչ չեմ պլանավորում, ամեն ինչ կախված է գործերիցս: Փոքրիկ երեխա ունենալու հանգամանքը չի խանգարում ինձ, մանավանդ որ աղջիկս խելացի երեխա է: Այս տարի հանգիստս լիովին կտարբերվի, քանի որ փոքրիկ ունեմ արդեն: Ես ավելի շատ պասիվ հանգստի սիրահար եմ, սակայն դա պայմանավորված չէ երեխա ունենալու հանգամաքով, հակառակը` ավելի եմ ակտիվացել: Ավելի շատ տպավորվել են ինձ մոտ Բուլղարիայում, Եգիպտոսում անցակցրած հանգիստս, քանի որ եղել եմ մայրիկիս հետ:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее