▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալախովի հաղորդումից հեռացվել է հատվածը, որում ադրբեջանցի երգիչները կատարում էին Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը

Երգիչ Էրիկ Կարապետյանն ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդմանը հնչել է իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը՝ ադրբեջանցի երգիչների կատարմամբ։ Երգը ներկայացվել է որպես ադրբեջանցիների սեփականություն։ Սա առաջացրել էր երգչի զայրույթն, ինչից հետո նա հանդես էր եկել գրառմամբ`նշելով, որ գործը անցնում է դատական դաշտ:

Ինստագրամյան հարթակում և հաղորդման յութուբյան ալիքի մեկնաբանություններում բազմաթիվ մեկնաբանություններից հետո «Песни от всей души»  հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը։ Դիտեք 59-րդ րոպեից։

Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее