▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է դարձել 66% ձայնով

Քվեների 99.9 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը հավաքել է 66.06 տոկոս ձայն, նրա մրցակից Մարին Լե Պենը՝ 33.94 տոկոս ձայն։

 Ֆրանսիայի ՆԳՆ-ն պաշտոնապես Մակրոնին ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ ռեկորդային թվով շատ են եղել դատարկ, վնասված քվեաթերթիկներն ու չքվեարկած ընտրողները (25.38 տոկոս)։

39-ամյա Մակրոնը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։

Մակրոնի շտաբում սկսել էին նրա հաղթանակը տոնել դեռևս ձայների հաշվարկը չավարտված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее