Հոկտեմբերի 14-ին, ժամը 1.00-ի  սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ  ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա  մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված  Սմբատ  Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին  մահացել է:
Կատարվում է քննություն:
     
      


 
           
             
             
             
             
             
            