«Զարուհու եղբոր 2 տարեկան երեխան է մահացել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Սոֆի Դևոյանը`անդրադառնալով իր հարսի`ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհու Բաբայանի այն խոսքին, որ իրենց ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ այսօր Զարուհի Բաբայանն Asekose.am –ի զանգին պատասխանել է հետևյալ կերպ` «Մեր ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել, ու հիմա խոսելու պարզապես տրամադրություն չունեմ»:
Հավելենք նաև, որ բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն, չի հաջողվել: Նախնական տվյալներով` երեխայի մոտ թաքնված թոքաբորբ է եղել:
Asekose.am-ը ցավակցում է Զարուհի Բաբայանի ընտանիքին: