
Երեկ Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած մոսկվայաբնակ 24-ամյա Ալինա Մինասյանը: Ալինան Մոսկվայում հայտնի վարսահարդար էր:
Վթարից հետո Ալինա Մինասյանը ծանր վիճակով տեղափոխվել էր Մցխեթայի բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ալինայի հարազատներն ու ընկերները Instagram-ում դրամահավաք էին սկսել՝ նրա բուժումը կազմակերպելու համար: Սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել աղջկա կյանքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով մահացել էին 2 հայ` մայր ու որդի, վիրավորվել` 3 հոգի:



