▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է սիրված ու հայտնի բժիշկ Հակոբ Թամամյանը

Մահացել է սիրված և հայտնի բժիշկ Հակոբ Թամամյանը:

Ճանաչված վիրաբույժը փրկել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք Հայաստանում ու Արցախում:

1988-1994 թվականներինին նա  կամավոր և գործուղումով մեկնել էր ՀՀ Գորիսի, Մեղրիի, ճամբարակի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել էր վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

Հակոբ Թամամյանը մեր ժամանակների ամենահայտնի գրողներից մեկի՝  Արամ Պաչյանի հայրն է, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի եղբայրը: 

Asekose.am-ը ցավակցում է  ընտանիքին,հարազատներին ու գործընկերներին՝ Հակոբ Թամամյանի մահվան կապակցությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее