▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։

Ծնվել է Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում:

1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի «Մովսես ապերը», Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ:

Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր):

Հաղորդավար, դերասանուհի Նոնա Զոտովայի ամուսինն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее