▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը

89 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այս մասին հայտնում է «Հայաքվե» նախաձեռնությունը:
Ռադիկ Մարտիրոսյանը 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։

1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն էր, 2006-2021 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее