▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Օֆելյա Համբարձումյանը

Մահացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Նա 91 տարեկան էր:

Օֆելյա Համբարձումյանի երգեցողությունն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում էր հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։ 

2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

Asekose.am-ը ցավակցում է Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее