▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է «Մայրիկ»-ը՝ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն

87 տարեկան հասակում մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե), հաղորդում է ANSA-ն։

Նրա մենեջեր Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ Կարդինալեն մահացել է «իր երեխաների շրջապատում» Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

Նշենք, որ Կարդինալեն մասնակցել է այնպիսի կինոնկարների ստեղծմանը, ինչպիսին են Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կեսը (8 1/2, 1963), Լուկիանո Վիսկոնտիի «Հովազը» (Il Gattopardo, 1963), Սերջո Լեոնեի «Մի անգամ վայրի արեւմուտքում» (C'era una volta il West, 1968), «Մայրիկ» (1991) ֆիլմերը:

1991 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) սկսել է «Մայրիկ» ֆիլմի նկարահանումները, որում գլխավոր դերերը կատարել են եգիպտացի դերասան Օմար Շարիֆը և իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее