Հունական ծագմամբ բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը մահացել է 53 տարեկան հասակում՝ Լոնդոնի իր բնակարանում:
Այս մասին հաղորդել է Press Association գործակալությունը՝ հղում անելով երգչի ներկայացուցչին, որը, մասնավորապես, նշել է. «Նրա ընտանիքը ծնդրում է, որ այդ բարդ և հուզական շրջանում հարգվի անձնական կյանքի իրավունքը»:
Ջորջ Մայքլի հարազատներն ու ներկայացուցիչներն այլ մեկնաբանություններով հանդես չեն գալու: