Մահացել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի քույրը՝ Սվետլանա Բալասանյանը: Նա Գյումրու 3-րդ դպրոցի փոխտնօրենն էր, ըստ մեր տեղեկությունների՝ հիվանդ էր քաղցկեղով։
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 18:00-ին Գյումրիի Կրուպսկայա 60 հասցեում, իսկ հուղարկավորությունը հունիսի 20-ին ժամը 14:00-ին:


