▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան

Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան ևս մահացել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը` նշելով, որ երեխաների մասին այլևս հրապարակումներ չի ցանկանում անել:

«Երեխային՝ Աննային, տարել ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 26-ին նա մահացավ»,-ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Ռոզիին, հայրն ասաց, որ նրա վիճակը շատ լավ է, երեխան շարունակում է մեծանալ, առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее