▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

Երկարատև հիվանդությունից հետո 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աղասի Մանուկյանը 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր:

Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 1993 թվականին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին:

Վերջինս 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее