▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը

Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 3-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Newspress-ը, հոկտեմբերի 3-ին պատահար էր տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին: Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել: Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ: Մեքենայի հետևում նստած` ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան: Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее