▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած 26-ամյա ծննդկանի նորածին երեխան ևս մահացավ

«Շենգավիթ» ԲԿ-ից հուլիսի 27-ին շայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված եւ երեկ մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի նորածին դուստրն այսօր ժամը 12:10-ի սահմաններում մահացել է: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նա տեղեկացրեց, որ փոքրիկը լիարժեք զարգացած չէր և ծննդյան օրվանից միացված էր արհեստական շնչառության ապարատին: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее