▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մագդա Մկրտչյանը ոչ միայն իմ մտերիմ ընկերուհին է, այլ մեծ ու խոստումնալից արվեստագետ...

«Արմենիա»  հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Մագդա Մկրտչյանի

մասին.

Իմ բազմաչարչար կյանքի փորձը ցույց է տվել, որ ամբոխը կամ որոշները չեն հանդուրժում իրենց շարքերում այն մարդկանց, ովքեր ամբոխից առանձնանում են կամ իրենց ինքնատիպությամբ, խելքով, տաղանդով կամ էլ արտաքինով; Մարդիկ սիրում են «շաբլոնային մտածողություն» ու «շաբլոն մարդկանց»))։

Մագդա Մկրտչյանը ոչ միայն իմ մտերիմ ընկերուհին է, ում համար այսօր ես ցավ եմ ապրում, այլ մեծ ու խոստումնալից արվեստագետ, նա անցյալ տարի արժանացավ օպերայի վաստակավոր մեներգչուհի կոչմանը:

Արվեստագետ , ով 2006 թ–ինՎատիկանում Հռոմի պապի համար երգեց ու ցնցեց, դրա մասին գրեցին միայն Իտալիայի հայտնի թերթերն ու ամսագրերը, նա կարելի է ասել միակ հայ երգչուհին է , ով սովորել է Պավարոտիի մոտ, վեց ամիս շարունակ վարպետաց դասեր է ստացել, նա այն երգչուհին է , ում աշխարհահռչակ երգիչ Դոմինգոն մրցույթի ժամանակ 4000 երգիչների շարքում Մագդային արժանացրել է լավագույն 40 երգիչների շարքում, Մագդա Մկրտչյանը այն երգչուհին է, ով Օբրազցովայի 70- ամյակին հատուկ հյուր է եղել ու երգել է նույն բեմում աշխարհահռչակ երգիչների հետ…

էլ չասեմ այն բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը, որ նա ստացել է իր բեմական կյանքի քսան տարիների ընթացքում՝ աշխարհի տարբեր բեմերում ու մրցույթներին մասնակցելու համար:

Իսկ այսօր նա իր հայրենի բեմի ցուցակի մեջ ընդգրկվելու խնդիր ունի…

Հիշեցնենք, որ այսօր համացանցում արձագանք էր ստացել Asekose.am-ի՝  «Ու՞մ «ջարդած» ձեռքով է ՀՀ վաստակավոր արտիստուհու անունը ջնջվում համերգների ցուցակից» հրապարակումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее