▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին

 

ArmComedy-ն գրում է. Աշխարհահռչակ փոփ երգչուհի Մադոննան այս տարի պատրաստվում է նշել իր 60-ամյակը՝ այսինքն արդեն համապատասխանում է Հայաստանում համերգ տալու բոլոր չափանիշնրին։

Այդ առիթով մենք կապ հաստատեցինք երգչուհու մենեջեր Գայ Օսիրիի հետ։ «Մենք տեղյակ ենք, որ այլևս որևէ օրենսդրական խոչընդոտ չկա Հայաստանում համերգ տալու համար։ Սակայն Մադոննան այսօր էլ շարունակում է հիթեր ձայնագրել ու պահանջված մնալ, ուստի վաղաժամ է խոսել նրա հայաստանյան այցի մասին։ Համբերեք ևս 5-10 տարի»,- նշեց երգչուհու մենեջերը։ Օսիրին բացատրեց, որ երգչուհու այցը Հայաստան անրդար կլինի բոլոր այն երգիչների համար ովքեր վերջին հիթը ձայնագրել են 20-30 տարի առաջ ու հերթագրված սպասում են իրենց հայաստանյան համերգներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее