Երգչուհի Մադոննա արտասվել է բեմում, երբ հիշել է Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհված մարդկանց:
«Ողբերգական սպանություններ, սպանություններ և թանկարժեք կյանքի անիմաստ ավարտ, որը տեղի ունեցավ Փարիզում: Դա ինձ հանգիստ չի տալիս ամբողջ օրը: Դա հենց այն է, ինչ այդ մարդիկ ցանկանում են անել մեզ, նրանք ցանկանում են փակել մեր բերանը, նրանք ցանկանում են ստիպել մեզ լռել: Սակայն մենք դա նրանց թույլ չենք տա»,- ասել է երգչուհին: