▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողն Էրդողանն է. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնողն է:  Ասադի խոսքերով՝ Թուրքիան Սիրիայում ևս տարբեր երկրների ահաբեկիչների է օգտագործել, նույն մեթոդները կիրառել է նաև Լիբիայում, հնարավոր է՝ նաև այլ երկրներում․

«Նա է ԼՂ հակամարտության սրման գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը։ Վստահաբար ասում եմ՝ Էրդողանը Սիրիայից և ուրիշ երկրներից ահաբեկիչների է օգտագործում է Լեռնային Ղարաբաղում, դա ապացույցների կարիք չունի: Թուրքիան է սկսել այս խնդիրը, աջակցել է սրմանը: Թուրքիան ցանկանում էր հասնել ինչ-որ բանի, և նույն մեթոդներն է կիրառում»,- ասել է Ասադը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее