▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսի'ր, այ լակո'տ , քեզ ինչ եմ ասում...

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` վիրտուալ տարածքում կատարած վերջին գրառումներից մեկը ոչ միայն  աղմկահարույց է դարձել, այլև համացանցի որոշ օգտատերերին ստիպել է հումորային ստեղծագործությամբ մոտենալ խնդրին: 

Առանց մեկնաբանելու գրառումն ու դրա շուրջ ստեղծված աղմուկը, ներկայացնում ենք Գարեգին Միսկարյանի բանաստեղծությունը, որը Սիլվա Կապուտիկյանի հայտնի գործի հումորային վերարտադրությունն է. 

 

Լսի'ր, այ լակո'տ , քեզ ինչ եմ ասում,
Գրածդ տեսա, նաև կարդացի,
Տեսա ես նաև տասնվեց անասուն,
Որ քո քոմենթը իսկույն լայքեցին:

Ուշադիր լսի: Չհամարձակվես 
Գարշելի երախդ բացել ու նման
Էժան ու հավուղեղ մակարդակի մեջ
Հայհոյել այդպես Երկրիս աննման:

Թե Պաշտպանության Նախարարիս կամ
Թե որ Բանակիս, Զինվորիս մասին 
Վատը խոսացող թեկուզ մեկը կա, 
Ուրեմն, այ ԼԱԿՈՏ, ուուշադիր լսի,

Աչքերդ հանեմ` տեղն ուզբեկական
Բամբակ կդնեմ: Դու, անասուն ես,
Քո ողջ ապրածով դու էդքան չկասկա:
Ու արձագանքի ինչպես ուզում ես:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее