▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսի, խլյուպիկ․․․Նիկողոս Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականին

Լսի, խլյուպիկ․․․Նիկողոս Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականին

***

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Վարչախումբը փորձում է բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն ձևավորել․

•Հայաստանում ձևավորված բռնապետական վարչախումբը, իրավապահ համակարգը վերածելով սեփական կամքը սպասարկող գործիքի, շարունակում է բռնաճնշումների իր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով լռեցնելու ազատ խոսքը Հայաստանում։
Իշխող վարչախումբը հատկապես վրդովեցուցիչ վերաբերմունք է ցուցաբերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ վարվելով ոչ պակաս դաժան, քան բոլշևիկները և երիտթուրքերը։ Վարչախումբը, կատարելով հայ ժողովրդի թշնամիների պատվերը, փորձում է կազմաքանդել մեր եկեղեցին։

Հայաստանի Հանրապետությունն անկախացումից ի վեր երբևէ այսքան մեծ թվով քաղաքական բանտարկյալներ չի ունեցել։ Այս փաստը վկայում է, որ իշխող վարչախումբը բռնապետական համակարգից անցում է կատարում դեպի բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի այս հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործելաոճը, իր զորակցությունն է հայտնում վարչախմբի անօրինականությունների թիրախում հայտնված անձանց։

•Մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում իրենց ձայնով կասեցնելու բռնապետական վարչախմբի հետագա վերարտադրումը»։
Կոչ ենք անում առողջ ազգային ուժերին շարունակելու համախմբման գործընթացը՝ միասնական ուժերով հակաժողովրդական վարչախմբին պատմության աղբանոց ուղարկելու համար։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

***

«Սա թույլ կառավարման համակարգի հոգեբանություն է և կարծում եմ՝ որքան աթոռը երերում է իրենց ոտքերի տակ, այնքան իրենք համապատասխան քայլեր են կատարում»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին։ «Այս քրեական գործերի վերլուծությունները, ընթացքը ցույց են տալիս, որ շատ բաներ շինծու են, և նախընտրական այս ժամանակահատվածում այսպիսի դեպքերը շարունակվելու են։ Մեղքերի մեջ թաթախված, և իրենց կյանքում ոչինչ չարած մարդիկ, որպեսզի բոլորին հավասարեցնեն իրենց՝ հետապնդումներ, բռնաճնշումներ են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր արժեք են ներկայացնում, ովքեր իրենց համար վտանգ են ներկայացնում։ Եվ այս ամենը նախընտրական գործունեության շրջանակներում է, իրենց համար ամենակարևոր խնդիրը վերընտրվելն է և, այո, նրանք այսօր փորձում են ճնշել այն օղակները և բևեռները, որոնք կարողեն ձևավորևվել նախընտրական ժամանակահատվածում, իրենց վախը մեկն է, որ պատասխան են տալու այն իրականության համար, որ այսօր ձևավորվել է Հայաստանում և Արցախում։ Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ հոգևորականները, թե՛ քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее