▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրատվականները փակել կտամ». սպառնում է Լիանա Զուրաբյանը

ԲլոգՆյուզ.am-ը գրում է.  Ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը ընտրյալ ունի: Լիանայի ընտրյալը Արմեն Մաիլյան է, ով ըստ վարկածների եղել է «Կիսաբաց Լուսամուտների» հանդիսատեսից: Կայքի հարցերին պատասխանելու համար Լիանան դուրս եկավ ինչ-որ միջացառումից և խնդրեց իր խոսքը մեկ առ մեկ գրել. «Հիմա ասում եմ ուրեմը լսեք, ի՞նչ է նշանակում Լիանա Զուրաբյանի ընտրայլը «Կիսաբաց լուսամուտի» հանդիսատեսն է: Չի կարելի այդպես գրել, թող լավ իմանան տեղեկությունը հետո գրեն, եթե ես պատիվ պահանջեմ, այդ լրատվականները փակել կտամ:  Արմեն Մաիլյանը «ArtCasting» ստուդիայի տնօրենն է, ով  հանդիսատես էր տանում «Կիսաբաց լուսամուտ»-ներ: Հնարավոր է` նստել է հանդիսատես, բայց արդյո՞ք հանդիսատես նստողները դրանք ստոր մարդիկ են: Ինչ կարող եմ ասել` ամոթ Հրաչ Մուրադյանին, որ նրա հաղորդումն այդքան վատն է»:

​​​​​​​Լիանան և Արմենը միասին են ապրում, իսկ այն հարցին արդյո՞ք չեն պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները` Լիանան այսպես պատասխանեց. «Դե հա միասին ենք ապրում:  Դա խիստ անձնական է, թե մենք կանենք հարսանիք, թե ոչ: Կարող է մի տաս տարի միասին ապրենք, հետո ամուսնանք դա մեր գործն է»:

Կարդացեք նաև. Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար. Լիանա Զուրաբյան

 Արդեն 2 ամիս է՝ միասին ենք ապրում. Լիանա Զուրաբյանն ընտրյալ ունի   

Լիանա Զուրաբյանի ընտրյալը «Կիսաբաց լուսամուտների» վճարովի հանդիսատեսից է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее