Վարչաետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մերձավանի դպրոցի միջադեպով, իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը պետք է զբաղվի և արձագանքի, բայց այս պատմության մեջ էպիկական էր լրագրողի հարցը՝ «Դուք թրքասե՞ր եք»: Վարագույր»:
Սրան ի պատասխան, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը գրել է. «Աշխարհն՝ աշխարհով, իրանք՝ լրագրողներով: Բա հանեիք ձեր սիվիկի լրագրողին ուղարկեիք, թող լուսաբաներ, մի նորմալ հարց տար, դուք էլ պոպկոռնով նայեիք: Հասկանում ենք, որ ասել են՝ ինչ վիդեո նայեք, նավսյակի լրագրողներին կպեք, բայց գոնե էդ գործը լավ արեք»: