ՀՀ վարչապետն ու կառավարության անդամներն ԱԺ-ում են: Համացանցում կադրեր են տարածվել՝ ինչպես են ընդմիջումն անցկացնում ՔՊ-ականները: Լուսանկարում ԱԺ սրճարանում նրանց ուրախ զրույցն է:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով՝ «այսօր՝ ոչ»: Հարցին՝ որքա՞ն եք խուսափելու լրագրողների հարցերից, հեգնեց. «Դե գիտեք, որ ավանդաբար խուսափում եմ, ամբողջ կյանքում խուսափել եմ ու հետագա կյանքում էլ պատրաստվում եմ խուսափել»: |
Հավելենք նաև, որ տարածված կադրերի մասին հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խմբակային գործնական ազատ ոճի հանդիպում՝ կուսության ուխտ չունեցողների մասնակցությամբ»։
***
ԱԺ-ում են ներկայացվում է պետական բյուջեի 2024 թվականի կատարողականը։ Տեսախցիկները ընդմիջմանը ֆիքսել էին, թե ինչպես է Փաշինյանն իր և փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանի ու Մհեր Գրիգորյանի մոտ կանչում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին և նրանք սկսում են ինչ-որ հարց ակտիվ քննարկել։ Քիչ ուշ նրանց է միանում նաև Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Դիտեք նաև՝