▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները փակել են 102-րդ ռազմաբազայից դուրս եկած ավտոշարասյան ճանապարհը

newsline-ը գրում է. Գյումրիում  ռուսական 102-րդ ռազմական բազայում շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո, որին մասնակցում էին Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ու Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ռազմաբազայից դուրս է եկել պետհամարանիշներիով մեքենաների շարասյուն:

Մի խումբ լրագրողներ կանգնել են ավտոշարասյան առաջ՝ համոզված լինելով, որ ավտոմեքենաներից մեկում է նաև Աղվան Հովսեփյանը, և պահանջել են, որպեսզի նա կամ որևէ իրավասու անձ դուրս գա և պարզաբանումներ տա ռազմաբազայում անցկացված բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Newsline-ի լրագրողը Գյումրիից:

Սկզբում անվտանգության աշատակիցները փորձել են լրագրողներին հեռացնել ավտոշարասյան ճանապարհից և կոչ են արել չխոչընդոտել դրա ընթացքին, սակայն լրագրողների ցուցաբերած համառությունից հետո ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը ստիպված է եղել պարզաբանումներ ներկայացնել:

Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները 102-րդ ռազմաբազայում ձեռք են բերել պայմանավորվածություն, որ  կստորագրվի  փաստաթուղթ, ինչը հնարավորություն կընձեռնի ձեռնարկել  համատեղ միջոցառումներ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее