Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի ելույթը ԲՏԱ նախարարի կողմից լրագրողի վրա հարձակվելու վերաբերյալ
Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին, որը հանդես էր գալիս «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի զեկուցմամբ, ասաց․ «էս քննարկման համատեքստում չեմ կարող չհարցնել, թե ինչպիսին է ձեր որակումը գործող նախարարի կողմից գործող լրագրողին ծեծելու վերաբերյալ»։ Փոխնախարարը պատասխանեց, որ հարցն ավելի շատ իրավապահ մարմիններին է վերաբերում։ «Հարցին պատասխանելու համար փաստական հանգամանքներին ծանոթ լինելու անհրաժեշտություն է առաջանում։ Ես, որակման հետ կապված, հստակ պատասխան չեմ կարող տալ»,- հավելեց Հովհաննիսյանը։ «Շատ ազդվում եմ, որ ձեզ նեղ դրության մեջ եմ դնում, հասկանում եմ նաև ձեր կոռեկտությունը»,- դիմելով փոխնախարարին՝ ասաց Ուրիխանյանը։