Թարմացված․ Շիրակի մարզում կրիմինալը ծաղկում է, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին են ձերբակալում․ Փոստանջյան
Թարմացված․ Ծեծել են, ջարդել են, հիմա էլ քաշքշում են․ Զարուհի Փոստանջյանը՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի մասին
***
Լրագրող Լիլիթ Աղեկյանին ձերբակալել են, ուզում են գործ կարեն, նոր լսեցի, թե ոնց էր բաղվում․․․ Զարուհի Փոստանջյան
Դիտեք նաև՝
2025 թվականի մայիսի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում մի խումբ ոստիկաններ ներխուժել են հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի բնակարան։ Առողջական խնդիրներ ունեցող տարեց մոր առջև ձեռքերը ոլորելով ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք։ Հավանաբար եղել է Լիլիթ Աղեկյանին ձերբակալելու որոշում։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է ոստիկանության Գյումրիի Մուշ բաժանմունքում։ Քննիչը հանդես է գալիս Միքայել Ավետիսյան անուն, ազգանունով։ Միքայել Ավետիսյանը քննչական կոմիտեի քննիչներից է, ով կազմել է հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նախորդ գործը, որի տուժողը եղել է Շիրակի մարզի դատախազ` Չիչոյանը։ Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ ժամը 23:30-ի դրությամբ Լիլիթ Աղեկյանի ժամանակավոր պահման մեկուսարանից լսվում էին բղավոցի ձայներ։ Խոշտանգման մասին ահազանգ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս պահին անհայտ պատճառներով քննիչը չի ներգրավում Զարուհի Փոստանջյանին, որպես Լիլիթ Աղեկյանի փաստաբան։ Քննիչը 23:40-ի դրությամբ սենյակներից մեկում կատարում էր գործողություն, թե ինչ գործողություն էր կատարվում, այս պահին անհայտ է։ Ժամը 00:05-ի դրությամբ, հավանաբար խոշտանգման հետևանքով Լիլիթ Աղեկյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
09․05․2025թ․