Զատիկի պատրաստությունները ինձ գցեցին հիշողությունների գիրկը ։) էլի կներեք չափազանց անկեղծության համար ։) բայց պատմածիս իմաստը հուսով եմ կարդարացնի անկեղծությունս ։))
Անցյալ տարի Զատիկին մենք Գերմանիայում էինք` հիվանդանոցում ։ Էդ առավոտյան Վահագը արթնացավ՝ վերջապես մի քիչ առույգ ու առաջին անգամ ուտելու ցանկություն հայտնեց . սիրտը խաշած հավ էր ուզում ։ Էդ պահին զանգեց Իվետան (Մուկուչյան) ,ասաց ;”գալիս եմ, մաման տորթ ա թխում, վերցնեմ֊գամ” ։ Ամաչեցի ասել, որ Վահագը հավ ա ուզում ։))) դե մենք էդքան մտերիմ չէինք, եթերից ու բեմից դուրս շփվելու առիթ չէր եղել ,առաջին անգամ հիվանդանոցում էինք հանդիպել ( իմացել֊եկել էր), հո չէի ասելու էդ տորթը դեն նետի, հավ խաշի֊բեր ։) բայց էն որ չգիտեմ ես որտեղից գտնեմ էդ հավը , հազիվ մի բան ա սիրտն ուզել … էդ ինձ քիչ էր , մեկ էլ մնաց ֊ մնաց , ասեց, ” վա՜խ, հիմա տանը տապակած կանաչի` սխտոր֊մածունով, թարխունով ձու , չէ՞” … հիմա սրտիցս արյուն ա կաթում , ես ” Գերմանիա տեղ” որտեղի՞ց էդ հայկական ուտելիքը գտնեմ … ուղեղս պայթում ա … դե մի բան կերավ, անցավ֊գնաց ։)) Իվետաս ուշացած եկավ ։ Նայում եմ ձեռքին, տորթի փոխարեն, մի մեծ տոպրակ ։ բա թե ;” Լուլուս (ինքը ինձ էդպես ա կանչում ), մաման տորթը վառեց, ուրիշ բան ա ուղարկել, դրա համար մի քիչ ուշացա Смайлик «wink» բաց արա` քանի չի սառել ” ։ Բացեցի ու սկսեցի բարձր ծիծաղել ։)) Վահագը միանգամից հասկացավ , իսկ Իվետան զարմացած դեմքիս էր նայում ու արդարանում, որ մոռացել էր, որ Վահագը հոտերից վատ ա զգում ։))) առաջինը հանեցի խաշած հավը , հետո` տապակած կանաչին` սխտոր֊մածունով , հետո` ներկած հավկիթները` թարխունի հետ ։)))) վերջապես,երկար ժամանակ անց` տեսա ախորժակով ուտող Վահագ, նույնիսկ լսեցի ;” երբեք չէի մտածի, որ ուտելիքը կամ քայլելը, շնչելը կարող են մարդուն էսքան երջանկացնել” արտահայտությունը ու հասկացա, որ դա նշան էր … ամեն ինչ լավ էր լինելու ։) և` Փառք Աստծո
Ասածս ի՞նչ ա. Երբ մենք մեր պատրաստություններն ենք տեսնում,մեկ֊մեկ էլ նեղվում ենք էդ նախատոնական վազքից, հաճախ չենք պատկերացնում, որ ինչ-որ մի տեղ, ինչ֊որ մեկի համար դա երազանքի պես բան կարող է լինել … գնահատենք այն, ինչ ունենք ։) Աստված էլ թող բոլորին հասնի … Իվետային էլ մեծ հաջողություններ տա ` ինքը էն մարդն ա, որ լավագույնին ա արժանի, հավատացե’ք ։)
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Հ.գ. Իվետիկս էնքան էր ուրախացել հայկական ուտելիքից ստացած մեր հաճույքից, որ հետո` մի ամիս անց ,երբ գնացինք իրենց տուն, տեսանք Սուսաննան` Իվետայի մաման, Համբուրգի կենտրոնում` իրենց պատշգամբում իր ձեռքով հայկական խորոված ա սարքում մեզ համար: