Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Անկախ տարիքից՝ սեպտեմբերի 1-ին բոլորս կարծես մտովի տեղափոխվում ենք դպրոցական տարիներ, հիշում համադասարանցիներին, ուսուցիչներին ու կրկին համոզվում՝ դպրոցական տարիները անփոխարինելի էին:
Կայքը ներկայացնում է հայ հայտնիների դպրոցական հիշողությունները:
Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր հիշողություններում դպրոցը յուրահատուկ ջերմությամբ է տպավորված.
«Ես երկու դպրոցում եմ սովորել՝ յոթ տարի Հ. Աճարյանի անվան դպրոցում սովորելուց հետո երեք ընկերուհիներով՝ ես, Գոհարն ու Արեւը տեղափոխվեցինք Ն.Աղբալյանի անվան դպրոց: Ի դեպ՝ երեք ընկերուհիներով էլ հայտնվեցինք նույն դասարանում ու դպրոցական հիշողություններիս գլխավոր հերոսուհիները հենց նրանք են, ավելին՝ մեր ընկերությունը մինչ օրս շարունակվում է»,- պատմեց Լուսինն ու ժպիտով շարունակեց.
«Իսկապես ժպիտով եմ հիշում այն տարիները, երբ դասերից փախչում էինք ու գնում մեր մշտական վայրը. հենց մեր դպրոցի մոտ մի խանութ կար, որի դիմացը սեղան ու աթոռներ էին դրված, մենք էլ երեք ընկերուհիներով գնում էինք, նստում այդ աթոռներին ու անվերջ զրուցում, բայց մի օր մեր դպրոցի ուսմասվարը՝ ընկեր Հայրապետյանը, ով ոչ միայն լավ մասնագետ, այլեւ լավ մարդ է, մեզ կանչեց ու ասաց՝ «Փախչելուց գոնե հեռու գնացեք, ոչ թե նստեք դպրոցի դիմացն ու ձեզ համար զրուցեք»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում