Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի ընտանիքն այս ամառ հանգստացել է Վրաստանի Բաթում քաղաքում: Դերասանուհին կայքին պատմել է, թե ինչպես են անցկացրել սպասված հանգիստն ու ինչ փորձությունների միջով են անցել վերադարձի ճանապարհին:
«Երկու տարի առաջ ես ու Վահագնը հանգստացել էինք Բաթումիում ու շատ էինք հավանել: Հենց առաջին տպավորություններից ելնելով էլ՝ որոշեցինք, որ այս տարի կրկին կմեկնենք Բաթումի, միայն թե արդեն մեր աղջկա՝ Ռուզիկի հետ»,- նշեց Լուսինն ու պատմեց փոքրիկի առաջին արձագանքից.
«Թեեւ աղջիկս մեր Սեւանին եւս ծով է ասում, բայց ընդհանուր առմամբ Ռուզիկն առաջին անգամ էր ծով տեսնում: Փոքրիկս շատ սիրեց ծովը, ողջ հանգստի ընթացքում նրան անհնար էր ջրից դուրս հանել: Հետաքրքիր է, որ ջրից չէր վախենում, նույնիսկ վերջին օրը սուզվել սովորեց»,- պատմեց դերասանուհին:
Լուսինի խոսքով՝ հանգստի ընթացքում Ռուզիկը հասցրել է շփվել նաեւ դելֆինների հետ.
«Հանգստի ընթացքում գնացինք դելֆինարիում. Պետք է խոստովանեմ, որ այն պարզպես հրաշալի էր: Ռուզիկը մեծ կենդանիներից շատ էր վախենում, ու դելֆինարիում այցելելը մեզ համար հատուկ նպատակ ուներ. ուզում էինք, որպեսզի այդ վախը կոտրվեր փոքրիկիս միջից: Առաջին անգամ տեսնելիս՝ Ռուզիկը չէր հասկանում վախենա, թե ոչ, հետո ընտելացավ ու կարծես թե սիրեց նրանց»,- նկատեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում