▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսին՝ «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լուսին վերջին օրերին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ «Դեպի Եվրատեսիլ #Հերթըիմնէ» գրությամբ, ինչը նոր քննարկումների առիթ է հանդիսացել՝ շատերը կարծում են, թե հաջորդ տարի հենց Լուսին է Հայաստանը ներկայացնելու եվրատեսիլյան բեմում:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք երգչուհու հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Իհարկե, այդ լուսանկարը չի նշանակում, որ հենց ես եմ «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնելու Հայաստանը, բայց կարող եմ հայտնել, որ արդեն իսկ հայտագրվել եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնած «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծին, որի շրջանակում պայքարելու եմ, որպեսզի հենց ես ներկայացնեմ Հայաստանը այդ կարեւոր միջազգային մրցույթում: Իսկապես, ցանկությունս շատ մեծ է, որպեսզի երաժշտական այդ նշանակալի մրցույթում բարձր պատվով ներկայանամ»:

Լուսին հայտնեց, որ մրցույթի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 11-ին, նաեւ խոստացավ, որ հետագա ընթացքի ու իր երգի ընտրության մասին կպատմի, երբ «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծում կարողանա առաջին քայլերը հաջողությամբ իրականացնել:

Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ շուրջ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее