▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարներն արվել են առանց իմ իմացության. Ռիփփի

Ռիփփի. «Լուսանկարները արվել են առանց իմ իմացության» (ֆոտոշարք)

Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի և դերասանուհի Ռիփփին տրամադրել է իր պապարացիական լուսանկարներն ու փոքրիկ զրույց ունեցել.

«Լուսանկարները արվել են առանց իմ իմացության, ուստի կարծում եմ, շատ բնական ու հետաքրքիր են ստացվել: Պետք է օրեր հետո հանդիպեի լուսանկարիչ Արթուր Հարությունյանի հետ, որպեսզի պայմանավորվեինք նոր ֆոտոշարքի համար, սակայն ինձնից գաղտնի, նա որոշում է պապարացիական լուսանկարներ անել, ինչն էլ, նրա մոտ ստացվել է: Ի դեպ` այդ օրը նրան տեսա, բայց անգամ գլխի չընկա, որ ինձ է լուսանկարում»,-պատմեց Ռիփփին:

Անդրադառնալով իր գործունեությանը` երգչուհին նշեց. «2017-ը լի է լինելու անակնկալներով: Արդեն իսկ բեղմնավոր աշխատանքային տարի է նախատեսվում, նոր նախագծեր, պայմանավորվածություններ ու ծրագրեր են սպասվում: Ի դեպ, ի տարբերություն այս տարվա, գալիք տարում որպես երգչուհի բավականին ակտիվ կլինեմ, քանի որ արդեն իսկ տեսահոլովակների գաղափարներ կան»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее