Նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում կայացել է այս տարվա հայերին միավորող աննախադեպ մշակութային իրադարձություններից մեկը՝ «Pan Armenian Entertainment Awards»մրցանակաբաշխությունը:
Խելահեղ ռիթմեր, լույսերի հրավառություն, ամենահայտնի ու սիրված արտիստները՝ Սիրուշոն, Հարութ Փամբուկչյանը, Նազենի Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Թաթա Սիմոնյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Էրիկ Կարապետյանը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը և այլք: Մրցանակներ են հանձնվել Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայ արտիստներին:
«Pan Armenian Entertainment Awards-2016»-ի նպատակն է խրախուսել հին և ժամանակակից մշակույթների ու պատմության պահպանումը՝ սերունդներրի միջև կամուրջներ կառուցելով:
Աղբյուրը` blognews.am