▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսամուտից մտել եմ, դոշակի տակից փողը վեկալել եմ. բացահայտվել է բնակարանային գողությունը

 

 

Ոստիկանները բացահայտել են Այնթափ գյուղում կատարված բնակարանային գողությունը: Հանցագործը տան հետնամասից պատահունից ներս էր մտել եւ ննջարանից գողացել 620 հազար դրամ, 1350 դոլար եւ 10 հազար ռուբլի, 110 եվրո:

«Հարսանիք էինք գանցել, երեկոյան եկանք տուն եւ նկատեցի, որ խոհանոցի վարագույրը շարժված էր, անմիջապես գնացի իմ սենյակ, տեսա՝ գումարը չկա»,-պատմել է տուժողը:

Պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Երեւանի բնակիչ Հովհաննես Մուրադյանը, նա օգոստոսի 18-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:

«Լույսն անջատած է եղել, իմացել եմ, որ մարդ չկա տանը, լուսամուտից մտել եմ, դոշակի տակից փողը վեկալել եմ ու դուրս եմ եկել»,-ոստիկանությունում ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее